Karevorinfo  Իրադարձություններ  208

Հացահատիկի գների աճը պատերազմի հետևանք է, ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների. ՆԱՏՕ-ի ղեկավար

21:35 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
Հացահատիկի գների աճը պատերազմի հետևանք է, ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների. ՆԱՏՕ-ի ղեկավար

Պարենի համաշխարհային գների աճը պատերազմի ուղղակի հետևանքն է, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների, ինչպես պնդում է Մոսկվան․ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

«Պարենի և հացահատիկի գների աճը ցույց է տալիս այս պատերազմի գլոբալ հետևանքները: Ռուսաստանը փորձում է տպավորություն ստեղծել, որ հացահատիկի գների աճը պայմանավորված է (Ռուսաստանի դեմ) մեր պատժամիջոցներով․դա ճիշտ չէ», – Բրյուսելում լրագրողներին ասել է դաշինքի ղեկավարը:

Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ռուսաստանը, ներխուժելով Ուկրաինա, խախտել է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը, որը կողմերը ստորագրել են 1997 թվականին Փարիզում։ Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ Ռուսաստանը և դաշինքի երկրները «միասնաբար կկառուցեն կայուն և համապարփակ խաղաղություն Եվրատլանտյան տարածաշրջանում»։ Նա հավելել է, որ 1997 թվականի համաձայնագիրը չի սահմանափակում ՆԱՏՕ-ի հնարավորությունները՝ ընդլայնելու իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում։

Տաթև Ֆռանգյան