Վրաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։ Այս մասին Սպուտնիկի վրացական ծառայությանը հայտնել է երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։
«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև, և համապատասխան բուժումից հետո նա շուտով դուրս է գրվել բուժհաստատությունից»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հիվանդը երկիր է ժամանել Եվրոպայից։ Նրա հետ շփում ունեցածները նույնպես հատուկ հսկողության տակ են եղել, ըստ աղբյուրի՝ ուրիշ ոչ ոք չի վարակվել։
Տաթև Ֆռանգյան