Karevorinfo  Իրադարձություններ  137

Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ն ամրապնդելու անհրաժեշտության մասին

16:35 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ն ամրապնդելու անհրաժեշտության մասին

ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր «պատրաստվածության մակարդակը» և ուժեղացնի  սպառազինության կարողությունները արևելյան սահմանների երկայնքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը, գրում է VOA-ն։

Ստոլտենբերգը հունիսի վերջին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Նիդեռլանդներում զրուցել է լրագրողների հետ: Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչը ավելի շատ հեռահար սպառազինություն տրամադրելու մասին՝ Ստոլտենբերգն ասել է, որ համաձայն է, որ Կիևին պետք է ավելի ծանր սպառազինություն տրամադրել, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, որը Մոսկվան անվանում է «հատուկ ռազմական գործողություն», ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր ներկայությունը Բալթյան երկրներում: Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն է՛լ ավելի կամրապնդվի, երբ մասնակից երկրների բոլոր 30 առաջնորդները հանդիպեն հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում։

Անդրադառնալով դաշինքին միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի մասին հարցին՝ Յենս Ստոլտենբերգն ասել է, որ փնտրում է «ընդհանուր ուղի»՝ հաղթահարելու Թուրքիայի դիմադրությունը, որը դեմ է դաշինքին այս երկրների անդամակցությանը:

Տաթև Ֆռանգյան