Karevorinfo  Իրադարձություններ  164

ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ-ի միջնորդությամբ խաղաղության բանակցություններին․ Պետքարտուղարի օգնականը՝ Ալիևին

15:20 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
ԱՄՆ-ն աջակցում  է ԵՄ-ի միջնորդությամբ խաղաղության բանակցություններին․ Պետքարտուղարի օգնականը՝ Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդին։ Այս մասին ֆեյսբուքյան հաղորդագրությամբ հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Նշվում է, որ Դոնֆրիդն ու Ալիևը քննարկել են վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների գործընկերությունը տնտեսության, էներգետիկայի, անվտանգության և այլ ոլորտներում։ Հանդիպմանը Դոնֆրիդը շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ցուցաբերած աջակցության, այդ թվում՝ հումանիտար օգնության, շտապօգնության մեքենաների վառելիքի համար։

«Պետքարտուղարի օգնականը նաև կարևորել է տարածաշրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայրը և ընդգծել ԱՄՆ-ի աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] բանակցություններին՝ ի նպաստ տարածաշրջանի խաղաղության»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Քարեն Դոնֆրիդի այցը տարածաշրջանային է, նա ժամանելու է նաև Հայաստան։

Էմմա Չոբանյան