Karevorinfo  Իրադարձություններ  249

ՌԴ-ն Թուրքիային կոչ է անում ձեռնպահ մնալ Սիրիայում նոր ռազմական գործողությունից

13:00 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
ՌԴ-ն Թուրքիային կոչ է անում ձեռնպահ մնալ Սիրիայում նոր ռազմական գործողությունից

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դեմ նոր գործողության իրականացումը կլինի «ոչ խելամիտ քայլ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Նուր Սուլթանում «Աստանայի ձևաչափով» բանակցություններից  առաջ, գրում է «Կոմերսանտը»։

Նրա խոսքով՝ Անկարայի նման քայլը Սիրիայում «կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, լարվածության սրման, զինված դիմակայության նոր փուլի»։

«Այդ պատճառով մենք կոչ կանենք մեր թուրք գործընկերներին՝ ձեռնպահ մնալ այս քայլից և փորձել լուծել առաջացած մտահոգությունները խաղաղ ճանապարհով շահագրգիռ կողմերի միջև երկխոսության միջոցով։ Մեր կողմից պատրաստ ենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել»,- ասել է Լավրենտևը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին, որի նպատակն է թուրք-սիրիական սահմանին «անվտանգության գոտու» ստեղծումը։ Թուրքական տարբեր լրատվականներ էլ հայտնում են, որ գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։

Էմմա Չոբանյան