Karevorinfo  Իրադարձություններ  258

ԵՄ-ն ակտիվացնում է Իսրայելի հետ էներգետիկ համագործակցությունը. FT

16:55 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
ԵՄ-ն ակտիվացնում է Իսրայելի հետ էներգետիկ համագործակցությունը. FT

Եվրամիությունը ուղիներ է փնտրում ռուսական էներգետիկայից իր կախվածությունը նվազեցնելու համար և ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ, գրում է Financial Times-ը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեկ ասել է, որ ԵՄ-ն շարունակում է նախապատրաստվել երկու խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են Իսրայելի հետ էներգետիկ կապերի ամրապնդմանը։

«Պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը միտումնավոր դադարեցրել է գազի մատակարարումը դեպի Լեհաստան, Բուլղարիա,   Ֆինլանդիա, նաև՝ հոլանդական և դանիական ընկերություններին՝ ի պատասխան Ուկրաինային մեր աջակցության», – ասել է ֆոն դեր Լեյենը Իսրայել կատարած այցի ժամանակ:

Ըստ պաշտոնյայի՝ Կրեմլի պահվածքը միայն ամրապնդել է իրենց վճռականությունը՝ ազատվելու ռուսական վառելիքից կախվածությունից։

Սակայն միջերկրածովյան գազային պաշարների զարգացումն ունի իր դժվարությունները։ Իսրայելական Քարիշ գազի հանքավայրը սահմանակից է լիբանանյան Քանա հանքավայրին։

1948 թվականից ի վեր պաշտոնապես պատերազմի մեջ գտնվող երկու հարեւանների ծովային սահմանը դեռ չի հաստատվել։ Լիբանանը և Իսրայելը վիճարկում են 856 քառ․ կմ,  կողմերից ամեն մեկն այն ​​իրենն է համարում։ Ծովային սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները պարբերաբար փակուղի են մտնում։ Վերջին փորձն արվել է 2021 թվականի մայիսին։

Տաթև Ֆռանգյան