Karevorinfo  Իրադարձություններ  194

Հունաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին «Էրդողանի դեսպան» են անվանել

20:35 երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
Հունաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին «Էրդողանի դեսպան» են անվանել

Հունաստանի ընդդիմությունը մեղադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին դաշինքում «Էրդողանի դեսպանի» պես գործելու համար, գրում է Greek reporter-ը։

Հանուն փոփոխությունների շարժման (PASOK) առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը քննադատել է Ստոլտենբերգին՝ Հունաստանի դեմ Թուրքիայի սադրանքների ու դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առնչությամբ նրա արտահայտած առարկությունների համար։

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ պարոն Ստոլտենբերգը նախընտրում է արդարացնել Էրդողանի ավտորիտար ռեժիմը, նույնիսկ Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ Թուրքիայի շորթողական վերաբերմունքը։ Բոլորին պետք է միանգամայն հասկանալի լինի, որ դա վերջինն է լինելու։ Նա չի կարող լինել և՛ Էրդողանի դեսպանը, և՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,-ասել է Անդրուլակիսը։

Հիշեցնենք՝ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Թուրքիայի արտահայտած մտահոգությունները դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ օրինական են։ Վերջին հարցազրույցում էլ Ստոլտենբեգը չի դատապարտել Հունաստանի դեմ Թուրքիայի սադրանքները։

«Մենք հորդորում ենք Հունաստանին և Թուրքիային՝ լուծել իրենց տարաձայնությունները Էգեյան ծովում վստահության և դաշնակիցների համերաշխության ոգով: Դա նշանակում է զսպվածություն և չափավորություն, նաև զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է սրել իրավիճակը»,- ասել է Ստոլտենբերգը։

Այս հայտարարությունն էլ դատապարտել է PASOK կուսակցության առաջնորդը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իրականում Թուրքիային՝ մի երկիր, որը հանդես է գալիս որպես ապակայունացնող գործոն Կովկասից մինչև Արևելյան Միջերկրական, Էգեյան ծով, խախտում է  մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, բնութագրում է որպես «վստահելի դաշնակից»։

Էմմա Չոբանյան