- Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։ Փաշինյանը Կատարի Հայր Էմիրին է հանձնել Հայաստանի Բարեկամության շքանշանը:
- Թուրքական մամուլը հայտնել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն մարտական դիրք է գրավել՝ երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ Սիրիայի հյուսիսում գործողություն իրականացնելու համար։
- ԵՄ-ն այսօրվանից անջատելու է ՌԴ-ի խոշորագույն «Սբերբանկը», ինչպես նար «Ռոսսելխոզբանկը» և «Մոսկովյան վարկային բանկը» միջբանկային SWIFT համակարգից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում:
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։