- Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև Հայաստանն Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունի, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Այս մասին Ալ Ջազիրային տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է։
- «Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի պատվիրակությունը։ Երեկ կայացել է Բրուտյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
- Այսօր` ժամը 6:00-ի սահմաններում, Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ճեղքելով ոստիկանական հսկողությունը, տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ մեքենա է ընթացել: Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցուցարարները չեն տուժել: Ոստիկանությունից Factor.am-ին հայտնել են, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և երեք անձի բերման ենթարկել Կենտրոնական բաժին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։