Karevorinfo  Իրադարձություններ  191

Մի շարք թուրք պաշտոնյաներ կայցելեն Շուշի՝ մասնակցելու «Շուշիի հռչակագրի» ստորագրման տարելիցի միջոցառմանը

15:50 երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
Մի շարք թուրք պաշտոնյաներ կայցելեն Շուշի՝ մասնակցելու «Շուշիի հռչակագրի» ստորագրման տարելիցի միջոցառմանը

Ադրբեջանի իշխանություններն Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքում հունիսի 15-ին հանդիսավոր միջոցառում են նախաձեռնել Թուրքիայից պաշտոնյաների մասնակցությամբ՝ նվիրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» ստորագրման առաջին տարելիցին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցելու են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ, Թուրքիայի կառավարության անդամներ և երկու երկրների իշխող կուսակցությունների ներկայացուցիչներ։ Տեղական լրատվականները նաև հաղորդում են, որ արդեն Ադրբեջան է ժամանել Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըլըմը։ Նրանից զատ՝ հայկական Շուշիում կայանալիք միջոցառմանը մասնակցելու են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) գլխավոր քարտուղար Իսմայիլ Բոյուքաթամանը։

Հիշեցնենք, որ «Շուշի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին հայկական քաղաքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Էմմա Չոբանյան