Karevorinfo  Իրադարձություններ  395

Վարչապետն իր կեցավայրում ընդունել է Կատարի արտաքին գործերի նախարարին

13:00 երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
Վարչապետն իր կեցավայրում ընդունել է Կատարի արտաքին գործերի նախարարին

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է ԿՊ արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխիին․  տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է արաբական աշխարհում Կատարի դերը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` ընդլայնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։