Karevorinfo  Իրադարձություններ  158

Վարշավան պատրաստ է Ռուսաստանի հարձակման դեպքում լայնամասշտաբ դիմադրության. Լեհաստանի վարչապետ

22:30 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Վարշավան պատրաստ է Ռուսաստանի հարձակման դեպքում լայնամասշտաբ դիմադրության. Լեհաստանի վարչապետ

Լեհաստանը պատրաստ է լայնամասշտաբ դիմադրություն ցույց տալ ռուսական հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե Ռուսաստանը երբևէ մտածի հարձակվել Լեհաստանի վրա, Ռուսաստանը, Կրեմլը պետք է իմանան, որ 40 միլիոն լեհեր պատրաստ են զենքով ոտքի կանգնել իրենց հայրենիքը պաշտպանելու համար»,- ասել է Մորավեցկին։

Նա հիշեցրել է, որ Լեհաստանը մի քանի դար «եղել է Ռուսաստանի կրնկի տակ»։

«Մենք չենք ուզում վերադառնալ ստրկության, մենք մերժում ենք գաղութատիրությունը և իմպերիալիզմը»,- ասել է Լեհաստանի վարչապետը։

Մորավեցկին հավելել է, որ Լեհաստանը մտադիր է մեծացնել իր բանակը և այն զինել նորագույն սպառազինության համակարգերով։

Էմմա Չոբանյան