Karevorinfo  Իրադարձություններ  145

Հրդեհ Արթիկի Վետերանների միության շենքում․ հրկիզո՞ւմ, թե՞ պատահականություն. ՏԵՍԱՆՅՈւԹ

21:05 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Հրդեհ Արթիկի Վետերանների միության շենքում․ հրկիզո՞ւմ, թե՞ պատահականություն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր առավոտյան՝ ժամը 8․00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել  Արթիկի քաղաքային զբոսայգում գտնվող Վետերանների միության շենքում։  Այրվել են գույքը, հերոսների լուսանկարները։

Թե ո՞րն է եղել  պատճառը, Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը մեզ հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ հնարավոր է եղանակային վատ պայմանների՝ ուժեղ քամու հետևանքով լինի։

Մեր դիտարկմանը, թե շենքում երկու ամիս շարունակ հոսանք չի եղել, ինչպե՞ս կարող էր հրդեհ բռնկվել, Վարդան Մակեյանն ասաց, որ տեսչական մարմինները ստուգումներ են անցկացրել,   եզրահանգումը երկու օրից կլինի։

«Եթե հոսանք չի եղել  շենքում, բա հրդեհը ինչի՞ց է եղել, որովհետև արտաքին միջամտություն չկա, ինչպես տեսնում ենք, ներսից է կրակը եղել»,-ասաց Վարդան Մակեյանը։

Վերջինս բացառում է, որ շենքը  դիտավորությամբ հրդեհեին՝ դրա վրա, այսպես ասած, աչք ունեցողները։

«Ինչի՞ն աչք ունենան, ի՞նչ կա էդտեղ, որ աչք ունենան, ծերերի համար սենյակ է եղել, սա ուղղակի խոսակցություններ են, որոնք ժողովրդի կողմից տարածվել են։ Սա սովորական բնական աղետ է, ինչո՞ւ են դարձրել համայն հանրապետության խոսակցության թեմա, ես չգիտեմ։ Սովորական սենյակ է, հրդեհ է ընկել  եղանակային պայմաններից, թող մասնագետները իրենց եզրակացությունը տան։

Սա ուղղակի հավաքատեղի է եղել մեր ծերերի համար, հավաքվել են, նարդի, շաշկի են խաղացել, զբաղմունք է եղել; Բնականաբար, մասնագետները պատասխան կտան, թե ինչից է եղել հրդեհը», -ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև հերքեց այն լուրերը, թե այրել են  44 օրյա  պատերազմի լուսանկարները՝  նշելով, որ այնտեղ վերջին պատերազմի հերոսների լուսանկարներ չեն եղել։

Մեր հարցին՝ թե ինչպես կմեկնաբանի նույն օրվա ընթացքում շենքի՝ երիտասարդներին հատկացված սենյակներից մեկի դուռը կոտրելն ու պատին հայհոյանք գրելը, Վարդան Մակեյանը կարծիք հայտնեց, թե դեպքերը միմյանց հետ առնչություն չունեն, համապատասխան մարմինները ճշտումներ կանեն։

Նշենք, որ շենքը համայնքապատական է, սենյակներից մեկը տրամադրված է վետերաններին, երկու սենյակը՝ Արթիկի երիտասարդական խորհրդին։

Երիտասարդական խորհրդի անդամները կասկածանք ունեն, որ շենքի վրա դիտավորյալ հարձակում է եղել։ Ըստ նրանց՝ վատ եղանակային պայմանները չէին կարող պատճառ դառնալ 2 ամիս շարունակ հոսանք չունեցող շենքում հրդեհ բռկվելուն։ Բացի այդ, ըստ նրանց, պետք է պարզել՝ իրենց տարածքի պատին ովքեր են հայհոյանքներ գրել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին՝ իրենք ընդամենը ահազանգ ունեն, որ հրդեհ է բռնկվել։

Արմիկ Մովսիսյան