Karevorinfo  Իրադարձություններ  251

Ստոկհոլմը երկխոսում է Անկարայի հետ՝ տարաձայնությունները հարթելու համար. Շվեդիայի վարչապետ

22:50 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Ստոկհոլմը երկխոսում է Անկարայի հետ՝ տարաձայնությունները հարթելու համար. Շվեդիայի վարչապետ

Շվեդիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի հնարավոր անդամակցության հարցը քննարկելիս հաշվի են առնում Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և շարունակում են աշխատել Անկարայի հետ։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, գրում է swissinfo-ը։

«Մենք Թուրքիայի անհանգստությունները շատ լուրջ ենք ընկալում բոլոր հարցերում, և ոչ միայն անվտանգության և ահաբեկչության դեմ: Մենք երկկողմ ու եռակողմ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ»,- ասել է Անդերսոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին ողջունել է Շվեդիայի այս դիրքորոշումը։

«Ես ողջունում եմ Շվեդիայի իշխանությունների պատրաստակամությունը՝ քննարկելու Թուրքիային անհանգստացնող խնդիրները»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ «գլխավոր նպատակը հնարավորինս շուտ լուծում գտնելն է՝ Ֆինլանդիային ու Շվեդիային որպես ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ հնարավորինս շուտ ողջունելու համար»։

Հավելենք, որ նախօրեին էլ Ֆինլանդիայի նախագահի հետ մամուլի ասուլիսում Ստոլտենբերգն ասել էր, որ Թուրքիայի կողմից բարձրացված անվտանգության մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության հայտերի հետ, օրինական են։

Էմմա Չոբանյան