- Ազգային ժողովում այսօրվա քննարկումից հայտնի է դարձել, որ կաիտալ ծախսերը կրկին թերակատարվել են։ Առաջին եռամսյակում պետական բյուջեի կապիտալ ծախսերը կազմել են 37,2 միլիարդ դրամ և կատարվել են 55 %-ով։ Հարցին, թե ինչու է թերակատարում եղել, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանել է, որ այս հարցը կառավարության կարևոր հարցերի թվում է, սակայն պատճառ չի նշել։
- Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը: Ասլանյանը կալանավորվել է դեկտեմբերին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։
- ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան: երկու կառույցների նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին։
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։