Karevorinfo  Իրադարձություններ  106

Հետևելով Էրդողանին՝ թուրքական ԶԼՄ-ներն արշավ են սկսել Հունաստանի դեմ

20:10 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Հետևելով Էրդողանին՝ թուրքական ԶԼՄ-ներն արշավ են սկսել Հունաստանի դեմ

Թուրքական լրատվամիջոցները, հետևելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Հունաստանի դեմ արշավ են սկսել, հատկապես այն բանից հետո, երբ անցյալ ամիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հաջող այց կատարեց Միացյալ Նահանգներ, գրում է ekathimerini-ն։

Էրդողանին զայրացրել է հատկապես այն, որ Միցոտակիսը, չհիշատակելով Թուրքիային, Անկարային ուղղակիորեն դրել է դեմոկրատիայի դեմ պայքարող ավտորիտարիզմի կողմը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում նրա ելույթը դրական արձագանք է ստացել։ Բացի այդ, Միցոտակիսը նաև կոչ էր արել F-16 կործանիչներ չվաճառել Թուրքիային։

Թուրքական Hurriyet-ը, օրինակ, գրել է, որ Կոնգրեսում իր 42 րոպեանոց ելույթում Միցոտակիսին ծափահարել են 37 անգամ։ Թուրքական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները պատշաճ կերպով ուժեղացրել են պաշտոնյաների ագրեսիվ արտահայտությունները, որոնք ուղղված են Էգեյան ծովի կղզիների ենթադրյալ ապառազմականացված կարգավիճակին: Լուսաբանումն է՛լ ավելի ինտենսիվ է դարձել, երբ Միցոտակիսն այցելել է Փսերիմոս, Կոս և Աստիպալյա կղզիներ:

Պաշտոնյաները և լրատվամիջոցները սկսել են քննարկել, թե ինչպես են այդ կղզիները 100 տարի առաջ «տրվել» Հունաստանին և Իտալիային, և ինչպես կարող է Թուրքիան հետ պահանջել դրանք, ենթադրաբար, որովհետև խախտվել են հանձնման պայմանները:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը՝ սպառնալով վիճարկել հունական կղզիների ինքնիշխանությունը, եթե Հունաստանը չդադարեցնի դրանց ռազմականացումը։

Մեկից ավելի հեռուստատեսային հաղորդումներում քարտեզներ են տեղադրվել՝ ենթադրաբար ապացուցելու համար, թե ինչպես է Հունաստանը հանդիսանում «օտար ուժերի գործիք», որը փորձում է «շրջափակել» Թուրքիան:

Քաղաքական վերլուծաբաններն էլ նշում են, որ Հունաստանի և Սիրիայի դեմ արշավը Թուրքիայի վատթարացող տնտեսությունից ուշադրությունը շեղելու համար է։ Նշվում է, որ երկրում գնաճը հասել է վերջին քսան տարվա առավելագույնին, լիրան արժեզրկվում է․ այս խնդիրները կարող են խանգարել նախագահ Էրդողանի վերընտրվելուն։

Էմմա Չոբանյան