Karevorinfo  Իրադարձություններ  189

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

16:45 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Այսպիսով՝ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվել է անցած տարի` դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Ուշագրավ է, որ նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։