Karevorinfo  Իրադարձություններ  186

Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության անձնակազմի հետ

16:40 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության անձնակազմի հետ

Այսօր` հունիսի 13-ին, Փարիզում ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին:

ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևերի ընդունման կարևորությունը:

Հանդիպմանը Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցչության աշխատանքը:

ԱԺ նախագահի հանդիպումները շարունակվելու են ֆրանսիական քաղաքական շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն Արցախ վերադառնալուց հետո»,- ասված է հաղորդագրությունում։