Karevorinfo  Իրադարձություններ  238

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 10-ից 13-ը

12:30 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 10-ից 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 31, անձնական ունեցվածքի գողության` 21, ընտանեկան բռնության՝ 13, խարդախության` 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, գույքը դիավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծանր վիրավորանքի՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, փաստաթղթի կեղծիքի ու անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ծեծի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու ու ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 5 անհետ կորած, 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 3 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։