Karevorinfo  Իրադարձություններ  179

Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է WADA-ի ամենամյա սիմպոզիումին

11:15 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է WADA-ի ամենամյա սիմպոզիումին

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Այցի շրջանակում Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայի, տնօրեն Թոմ Մեյի, աշխատակազմի ղեկավար Ֆրեդերիկ Դոնզեի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես WADA-ն բարձր է գնահատել Հայաստանի կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում։

Կարեն Գիլոյանի հրավերով աշնանը նախատեսվում է WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկանի այց Հայաստան։

WADA-ի ամենամյա սիմպոզիումը հակադոպինգային օրացույցի խոշորագույն միջոցառումներից է: Այն ավանդաբար միավորում է միջազգային ֆեդերացիաների, ազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ դոպինգի դեմ պայքարով զբաղվող մասնագետների, մարզիկների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների»,- ասված է հաղորդագրությունում։