Karevorinfo  Իրադարձություններ  98

Դատարանը մերժել է ՀՅԴ-ական Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդությունը

11:05 շաբաթ, 11 հունիսի, 2022 թ.
Դատարանը մերժել է ՀՅԴ-ական Բագրատ  Եսայանին կալանավորելու միջնորդությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Եսայանին բերման ենթարկելու պատճառը 1․8 ամիս առաջ հարուցված քրեական գործն է:

Քրեական գործը վերաբերում է ՔՕ 225 հոդվածի 2-րդ մասին՝ Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և 164 հոդվածի 1-ին մասին՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը:

Նշենք, որ խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած դեպքերի մասին է։