Karevorinfo  Իրադարձություններ  400

ՊՆ փոխնախարարը՝ ԶՈւ ԳՇ պետի նշանակման մասին․ Փաշինյանի եղբայրը 4 ընկերության ղեկավար է դարձել․ Լուրեր

20:00 ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
ՊՆ փոխնախարարը՝ ԶՈւ ԳՇ պետի նշանակման մասին․ Փաշինյանի եղբայրը 4 ընկերության ղեկավար է դարձել․ Լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին։ Փաշինյանը անդրադարձել է տարածաշրջանային ընթացիկ իրավիճակին՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդուղիների բացման, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի մասին: Փաշինյանը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում առանցքային է ԼՂ կարգավիճակի հարցը։

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այսօր հրաժարվել է լրագրողի հարցին պատասխանել, երբ վերջինս հիշատակել է Արցախի Փառուխ գյուղում ադրբեջանցիների հայտնվելու խնդիրը։ Նա նաև վստահեցրել է, որ նորից ունենալու ենք զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որն ուղղակի նաև հանդիսանալու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

Վերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։ Այս մասին հայտնի է դարձել fip․am-ի ուսումնասիրությունից։ Ինքը` Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան է վերադարձել 2018 թվականին՝ եղբոր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։