Karevorinfo  Իրադարձություններ  177

Շիրակի մարզի շրջանավարտների մոտ 51 տոկոսը բուհեր է դիմել

21:40 ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
Շիրակի մարզի շրջանավարտների մոտ 51 տոկոսը բուհեր է դիմել

Շիրակի մարզի ավագ դպրոցներն այս տարի ավարտում է 1689, հիմնական դպրոցները՝ 2890 աշակերտ։ Այս մասին տեղեկացանք Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանից։

«Առաջադիմության վերաբերյալ վերջնական թվային տվյալներ այս պահին չենք կարող հրապարակել, քանի որ կիսամյակային և տարեկան գնահատականների, նաև ավարտական քննությունների վերջնական ամփոփումներն ամսվա վերջին նոր կունենանք։ Սակայն մոտավորապես կարող եմ ասել, որ շնորհակալագրերի ու գովասանագրերի պատվեր Շիրակի մարզի աշակերտների համար` գերազանցությամբ ավարտելու առիթով, մոտ 6000 է, բայց կարմիր վկայականներ ստացողների վերջնական թիվը մի քանի օրից հայտնի կլինի»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Նա նաև տեղեկացրեց, որ Շիրակի մարզի 12-րդ դասարանցիներից միասնական քննությունների մասնակիցները 849 է, ինչը շրջանավարտների թվի մոտ շուրջ կեսն է կազմում։

Ըստ պաշտոնյայի՝ բուհ դիմողների մեջ բավական մեծ թիվ են կազմում գյուղական բնակավայրերի դպրոցների շրջանավարտները։

Հրայր Կարապետյանը նաև նշեց, որ Ամասիայի ու Աշոցքի գյուղական բնակավայրերի 15 դպրոցներից յուրաքանչյուրում եղել է ընդամենը 1-2 շրջանավարտ։ Վերջերս նաև նկատվում է գյուղի սոցիալապես ապահով ընտանիքներից երեխաներին Գյումրու դպրոցներ տեղափոխելու միտում։

«Այս միտումը նկատվում է ոչ միայն քաղաքին մոտ գյուղական համայնքներում, այլև հեռավոր գյուղերում, շատերը կան, ովքեր անասնապահությամբ կամ հողագործությամբ են զբաղվում, աշխատում են, ապահովում են իրենց լավ ապրելակերպը, բայց երեխաներին փորձում են տեղափոխել քաղաքներ, հատկապես Գյումրի՝ կրթություն ստանալու։ Երևի մտավախություն ունեն, որ գյուղերում նույն կրթությունը չեն ապահովում, ինչ Գյումրիում, բայց մեր օլիմպիականների մեջ մեծ թիվ են կազմում գյուղական դպրոցների աշակերտները, նաև գովասանագրերով, առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Արմիկ Մովսիսյան