Karevorinfo  Իրադարձություններ  162

«Մեկ հեկտարը 3 միլիոն է նստում, ուզում եք կարտոֆիլը չթանկանա՞»․ շիրակցի ֆերմեր

20:20 կիրակի, 12 հունիսի, 2022 թ.
«Մեկ հեկտարը 3 միլիոն է նստում, ուզում եք կարտոֆիլը չթանկանա՞»․ շիրակցի ֆերմեր

Factor.am-ն օրեր առաջ անդրադարձել էր կարտոֆիլի աննախադեպ գնաճին։ Մթերքի գնի թանկացումը, ըստ մասնագետների, սպասելի էր։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նաև Շիրակի մարզում կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի՝ Ազատանի խոշոր ֆերմերներից մեկը՝ Գևորգ Աբրահամյանը։ Ըստ նրա ՝ այս տարի կարտոֆիլի 1 հեկտար ցանքը և մշակումը արտադրողի համար արժենում է մոտ 3 միլիոն դրամ, մինչդեռ նախորդ տարիներին այդ ծախսը կազմել է 1 մլն 600 000-ից մինչև 2 միլիոն դրամ։

Գևորգ Աբրահամյանը նշում է՝ թե՛ պարարտանյութն է թանկ նստել ֆերմերի վրա, թե՛ դիզվառելիքի գներն են կրկնակի բարձրացել, և թե՛ տնկանյութն են բարձր գներով ձեռք բերել։

«Կարտոֆիլի դեֆեցիտ, բնական է, որ պետք է լիներ, չե՞ք հիշում ոռոգման ջրի հետ կապված բողոքի ակցիաները Շիրակի մարզում։ Երաշտ էր, չհաշված Կառնուտի ջրամբարը դատարկ էր, հազարավոր պաշտոնյաներ եկան, փախան, գնացին, հարցին լուծում չտվեցին։

Երբ ասում էինք՝ աշնանը կարտոֆիլը կթանկանա, ճանապարհն էլ որ փակում էինք, մարդը վռազ գործով տեղ էր գնալու, մեզ ասում էր՝ ջհանդամ` չի թանկանա, դուք էլ, ձեր կարտոֆիլն էլ, ձեր բերքն էլ։

Ցածր բերքատվություն էր, սա փաստ է։

Հիմա անցնեմ ներկա վիճակին․ պարարտանյութը սուբիսիդավորված է, բայց պետության խոստացած 9 հազար դրամը մնա՞ց ուժի մեջ, չմնաց։ Մեծ հաշվով, մենք պարարտանյութը գնեցինք 12-13 հազար դրամով։ Դե, պատկերացրեք, ամեն տարի մենք գնել ենք 6 հազար կամ 6 հազար 500 դրամով, ամենաշատը 7 հազար դրամով, իսկ հիմա` 12-13 հազար դրամով։

Պատկերացրեք մի պարկի մեջ դա ինչ թիվ է, երբ որ մարդիկ կան, գնում են հարյուրավոր պարկերով։ Ես եթե առել եմ, օգտագործել եմ 3 միլիոն դրամի, այս տարի օգտագործում եմ 6-7 միլիոն դրամի։ Այսինքն՝ նույն չափի եմ օգտագործում, բայց կրկնակի թանկ։

Բա դիզվառելիքը, կրկնակի է թանկացել, 1 լիտրը ձեռք էինք բերում 300 դրամով, հիմա՝ 650-700 դրամով։ Բուժանյութն էլ որոշակի թանկացել է։

Բացի այդ, երբ փետրվարին Եվրոպայից տնկանյութի պատվեր էինք տալիս, , եվրոյի գինն այն ժամանակ բավականին բարձր էր, այսօր եվրոյի գինն է իջել։ Մենք ամեն տարի տնկանյութը գնում ենք Եվրոպայից՝ եվրոյով։

Այդ ժամանակ 530-540 դրամով ենք եվրոն գնել, հիմա այդ նույն եվրոն 450-460 դրամ կարող ես գնել, 1000 եվրոյի մեջ 60-70 հազար դրամի տարբերություն է տալիս, իսկ 10 հազար եվրոյի դեպքում դառնում է մի կլորիկ գումար։ Ամեն ինչը թանկացել է, արտադրողը ծանր վիճակում է, նորից եմ ասում՝ բնական է կարտոֆիլի թանկացումը»,- ասաց Գևորգ Աբրահամյանը։

Նշենք, որ Շիրակի մարզում մեկ կիլոգրամ հին կարտոֆիլն այս պահին վաճառվում է 450 դրամով, նորը՝ 500 դրամով։

Գևորգ Աբրահամյանը նշում է, որ իրենց բերքը դեռ չեն հավաքել, կարող են վաճառել միայն օգոստոսին, անցած տարվա պահեստներում մնացած կարտոֆիլն է այս պահին վաճառվում, իսկ նորը բերվում է Արարատյան դաշտավայրի ջերմոցներից։

«Եթե անցած տարի այս նույն ժամանակատվածում Արարատյան դաշտավայրում դաշտը քանդեին, 25-30 տոննա բերք կունենային, հիմա 6-10 տոննայի համար համար դաշտ են քանդում, այսինքն` 60-70 տոկոսով բերքը կրճատված է։ Չհաշված գարնան ցրտահարություններն Արարտյան դաշտավայրում, բացօթյա ցանքատարածությունները ցրտահարվել են, առատ բերքատվություն չկա»,- ասաց շիրակցի ֆերմերը։

Արմիկ Մովսիսյան