Karevorinfo  Իրադարձություններ  110

Մարիուպոլում մինչև տարեվերջ վարակիչ հիվանդությունները կարող են 10 հազար մարդու կյանք խլել

20:25 ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
Մարիուպոլում մինչև տարեվերջ վարակիչ հիվանդությունները կարող են 10 հազար մարդու կյանք խլել

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտնել է, որ մինչև տարեվերջ քաղաքում 10 հազար բնակիչ կարող է մահանալ խոլերայից, դիզենտերիայից և այլ վարակիչ հիվանդություններից, գրում է meta.ua-ն։

Քաղաքապետի խոսքով՝ Մարիուպոլում օրեցօր ավելի է վատթարանում համաճարակային իրավիճակը։ Զանգվածային գերեզմաններն ամբողջ քաղաքում, անձրևներն ու օդի ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում են վարակիչ հիվանդություններով վարակվածների թվի աճի։

«Այս մասին այսօր խոսում են մեր բժիշկները, և դա հաստատում է բրիտանական հետախուզությունը։ Դրա համար պետք է միավորվեն Կարմիր խաչի և ՄԱԿ-ի առաքելությունները՝ ստեղծելու կայուն կանաչ միջանցքներ, որպեսզի մեկնարկի մարդկանց զանգվածային տարհանումը քաղաքից, քանի դեռ շատ ուշ չէ»,- ասել է Բոյչենկոն։

Հիշեցնենք, որ Բրիտանիայի հետախուզությունն այսօր հայտնել էր, որ Մարիուպոլը գտնվում է խոլերայի համաճարակի շեմին։

Էմմա Չոբանյան