- ՀԱՊԿ-ը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրավիճակին, բայց մինչև հիմա բաց է մնում անցյալ տարի Ադրբեջանի զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հարցը։ Այս մասին ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստից հետո հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է մնում ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների հարցը։
- Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը այսօր հայտարարել է, որ ընդդիմության ակցիայի մասնակիցները քորոցներով ծակում են կարմիր բերետավորներին։
- Բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից. գրում է yerkir.am-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։
- Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի ծառայության ժամկետը հինգ տարի ժամկետով երկարաձգելու մասին։
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։