Karevorinfo  Իրադարձություններ  224

Երթուղայինի վարորդին դանակահարած ուղևորը ձերբակալվել է

16:30 ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
Երթուղայինի վարորդին դանակահարած ուղևորը ձերբակալվել է

Մայրաքաղաքի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսի 64-ամյա վարորդը, որը երեկ դանակահարվել էր ուղևորի կողմից, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Աիդա Կարապետյանը։

«Քաղաքացին մեզ մոտ ընդունվել է երեկ առավոտյան՝ 08․40-ի սահմաններում, շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում նախնական զննությամբ պարզ է դարձել, որ քաղաքացին դանակահարված է։ Համալիր հետազոտություններից հետո նա տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք՝ վիրահատության»,- մանրամասնեց Կարապետյանը։ ԲԿ-ից ասում են՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան Նոր Նորքի 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան փողոցում։ Երթուղային ավտոբուսի 55-ամյա ուղևորը և նույն ավտոբուսի 64-ամյա վարորդը սկսել են վիճաբանել տրանսպորտում ծխելու շուրջ, ինչից հետո վերջինս, ըստ նախնական տվյալների, երկաթյա առարկայով հարվածել է ուղևորի գլխին, իսկ ուղևորն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վարորդի սրտի և թոքի շրջաններին, ինչից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Վարորդը ճանաչվել է տուժող: Վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի մեջ կասկածվող տղամարդը բերման է ենթարկվել, ձերբակալվել և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում երթուղային ավտոբուսի սրահից հայտնաբերվել և վերցվել է ծխախոտ, առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի կրիչները, որոնք ենթարկվել են զննության, հարցաքննվել են վկաներ: Տուժողի և կասկածյալի՝ միմյանց փոխադարձ հասցված մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ պետական մարմնի՝ նախաքննությունը շարունակվում է։ Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։

Արփի Հակոբյան