Karevorinfo  Իրադարձություններ  233

Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամների կազմը պետք է կախված լինի ոչ թե քանակից, այլ որակից

14:55 ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամների կազմը պետք է կախված լինի ոչ թե քանակից, այլ որակից

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների կազմը պետք կախված լինի որակից, ոչ թե քանակից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քանակական կազմին՝ կա քանակ, կա որակ, ինչպես այս կամ այն ​​ռազմաքաղաքական միավորման մաս կազմող պետությունների տեսակետից, այնպես էլ պաշտպանական կարողությունների առումով, որոնք գոյություն ունեն»,- ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ նախարարների խորհրդի մասնակիցները ընդունել են անվտանգության անբաժանելիության սկզբունքին հավատարմությունը հաստատող փաստաթուղթ։

«Մենք միջազգային անվտանգության հարցերին վերաբերող փաստաթուղթ ենք ընդունել, որում առաջին անգամ ՀԱՊԿ շրջանակում ամրագրվել է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, հավասար և անբաժանելի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը, երբ ոչ մի երկիր չի ամրապնդի իր անվտանգությունը ցանկացած այլ երկրի անվտանգության հաշվին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան