Karevorinfo  Իրադարձություններ  155

Պուտինը հայտարարել է, թե երկրները «կարող են լինել կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ»

22:05 հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
Պուտինը հայտարարել է, թե երկրները «կարող են լինել կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ»

Երկիրը կարող է լինել կա՛մ անկախ, ինքնիշխան, կա՛մ գաղութ, չի կարող լինել միջանկյալ կարգավիճակ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ-որ առաջնորդության հավակնելու համար, էլ չեմ խոսում համաշխարհային առաջնորդության մասին, բայց գոնե ինչ-որ կերպ, իհարկե, ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ, ցանկացած էթնիկ խումբ պետք է ապահովի իր ինքնիշխանությունը։ Որովհետև չկան միջանկյալ բաղադրիչներ, միջանկյալ վիճակ՝ կա՛մ երկիրը ինքնիշխան է, կա՛մ գաղութ՝ անկախ նրանից, թե ինչպես են գաղութները կոչվում»,- ասել է Պուտինը։

Նա գաղութներ է անվանել այն երկրները, որոնք ընդունակ չեն ինքնիշխան որոշումներ կայացնել։ Նրա կարծիքով՝ այդ երկրները չունեն պատմական հեռանկար ու հնարավորություն՝ ողջ մնալու աշխարհաքաղաքական պայքարում, որը միշտ գոյություն է ունեցել։ Պուտինը, սակայն, չի բերել երկրների օրինակներ, որոնց կարելի է անվանել ոչ ինքնիշխան։

Էմմա Չոբանյան