Karevorinfo  Իրադարձություններ  147

Ռուսաստանի ագրեսիայի պատասխանը ԵՄ-ին ինտեգրումն է․ Զուրաբիշվիլի

21:35 հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանի ագրեսիայի պատասխանը ԵՄ-ին ինտեգրումն է․ Զուրաբիշվիլի

Ռուսաստանի ագրեսիայի պատասխանը ԵՄ-ին ինտեգրումն է,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում, որտեղ հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և մասնակցել «Կանայք կոնֆլիկտներում» խորագրով քննարկմանը։

«Երբ ռուս զինվորները գտնվում են Վրաստանի մայրաքաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա, դա շատ հստակ սպառնալիք է, որն աճում է, երբ հայտարարություններ են արվում Ղրիմում անցկացվող հանրաքվեի նման հանրաքվեի մասին։ Հետո այս հանրաքվեն չեղարկվեց։ Սակայն այս սպառնալիքը կարող է վերադառնալ վաղը։ Վտանգը մշտապես առկա է։

Ասեմ նաեւ, որ այդ սպառնալիքը չի վերաբերում միայն Վրաստանին, դա վերաբերում է բոլոր եվրոպական երկրներին։ Այն, ինչ չարվեց, երբ տեղի ունեցավ Ղրիմը, ինչ չարվեց 2008 թվականին Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայի ժամանակ, պետք է արվի հիմա։ Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն և եվրոպական առաջնորդները հասկացել են Ռուսաստանի իրական դեմքն ու նպատակը: Սակայն այժմ հաջորդ քայլը Ռուսաստանին պատասխան տալն է, և այդ պատասխանը ԵՄ-ին ինտեգրումն է»,- Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում Վրաստանի առաջինը ալիքը։