Karevorinfo  Իրադարձություններ  585

ՀԱՊԿ-ն՝ վտանգի աղբյուր, թե՞ սպառնալիքներից պաշտպան․ Փաշինյանի քննադատությանն ի՞նչ պետք է հետևի․ ՈՒՂԻՂ

19:35 հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
ՀԱՊԿ-ն՝ վտանգի աղբյուր, թե՞ սպառնալիքներից պաշտպան․ Փաշինյանի քննադատությանն ի՞նչ պետք է հետևի․ ՈՒՂԻՂ

Հունիսը ՀՀ-ում ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջան է։ Ամսվա սկզբին Երևան ժամանեցին հիմնադրման 20-ամյակը նշող ՀԱՊԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մասնակցելու կազմակերպության աշխատանքներին։ Խորհրդարանների ղեկավարների գումարած նիստերին հունիսի 10-ին հաջորդելու է ԱԳ նախարարների նիստը, իսկ հունիսի 17-ին կանցկացվի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։

Շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ երկրների առաջնորդների նիստում քննադատել էր կազմակերպությանը՝ հիշեցնելով՝ 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանի զորքերը ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք, ՀՀ-ն դիմել էր ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակների մեխանիզմներ գործարկելու համար։ Սակայն ՀԱՊԿ-ն չի արձագանքել այնպես, ինչպես ՀՀ-ն էր ակնկալում։ Հիշեցնենք՝ Ստանիսլավ Զասն ասել էր, թե հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի կանոնադրությանը։ Փաշինյանը նշել էր նաև, որ ՀՀ-ն երկար ժամանակ բարձրաձայնել է ՀԱՊԿ անդամների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, ինչը նույնպես խնդիր է։

«ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»,- ասել էր Փաշինյանը։

Արդյո՞ք այս ամենով հանդերձ՝ ՀՀ-ն պետք է շարունակի գտնվել ՀԱՊԿ-ում և դա կապահովի՞ ՀՀ անվտանգությունը։ Factor TV-ի հրավիրած քննարկմանը մասնակցում են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ծրագրերի համակարգող Ռուբեն Մեհրաբյանը, Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։