Մամիկոնյանց փողոցում այսօր իրար են բախվել BMW մակնիշի մարդատարն ու շտապօգնության մեքենաները։ Ոստիկանությունը հաղորդումը ստացել է ժամը 13․50-ի սահմաններում։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Factor.am-ին հայտնեց, որ բախման հետևանքով շտապօգնության մեքենայի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։
Արփի Հակոբյան