Karevorinfo  Իրադարձություններ  198

ՌԴ փոխվարչապետը չի բացառել, որ ԵՏՄ-ին կարող են անդամակցել ԽՍՀՄ կազմում չընդգրկված երկրները

16:10 հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
ՌԴ փոխվարչապետը չի բացառել, որ ԵՏՄ-ին կարող են անդամակցել ԽՍՀՄ կազմում չընդգրկված երկրները

Ապագայում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) կարող են անդամակցել երկրներ, որոնք Խորհրդային Միության կազմում չեն եղել։ Այս մասին հայտարարել է  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ղազախստան և Ռուսաստան. ԵՏՄ շրջանակում համագործակցության ակտուալ ոլորտները» կոնֆերանսի ընթացում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

«ԵՏՄ-ն Ռուսաստանի փորձը չէ, ինչպես փորձում են պատկերել՝ վերախորհրդայնացնել տարածաշրջանը և վերականգնել Խորհրդային Միությունը։ ԵՏՄ-ին պետք է վերաբերվել որպես ինտեգրացիոն միության, որի հիմնական նպատակը Եվրասիայում ներդաշնակ տնտեսական հարաբերությունների ձևավորումն է՝ հիմնված իր բաղկացուցիչ երկրների անկախության նկատմամբ հարգալից վերաբերմունքի վրա։ Դրա համար չպետք է զարմանալ, եթե երբևէ ԵՏՄ անդամ դառնան պետություններ, որոնք երբևէ  ԽՍՀՄ կազմում չեն եղել»,- ասել է Օվերչուկը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը թուլացնելու և ԵՏՄ երկրների հետ ինտեգրացիոն կապերը խզելու՝ Արևմուտքի ծրագրերը ձախողվել են։

Էմմա Չոբանյան