Karevorinfo  Իրադարձություններ  141

ԱՄՆ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ երկխոսություն է վարում խաղաղության գործընթացին աջակցելու համար․ Բաքվում ԱՄՆ դեսպան

13:40 հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
ԱՄՆ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ երկխոսություն է վարում  խաղաղության գործընթացին աջակցելու համար․ Բաքվում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն երկխոսություն է վարում Հայաստանի ու Ադրբեջանի հետ  խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը լրագրողների հետ ճեպազրույցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Միացյալ Նահանգները ներկայում երկխոսություն է վարում ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում այն ​​մասին, թե ինչ դեր կարող է ունենալ Վաշինգտոնը այստեղ խաղաղությանն աջակցման համար, այն է՝ ադրբեջանական ու հայկական կողմերի մասնակցությունը ուղիղ բանակցություններում բազմաթիվ չլուծված հարցերի շուրջ։ Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ն կարող է այստեղ կարևոր ու օգտակար դերակատարում ունենալ»,-ասել է ԱՄՆ դեսպանը՝ընգծելով այս հարցում ԵՄ դերակատարումը։

«Մենք տեսնում են, որ ԵՄ-ն մեծ հաջողությունների է հասել և մենք վճռականորեն աջակցում ենք կողմերի միջև անմիջական փոխգործակցությանն ու շփումներին հեշտացնելու նրանց ջանքերին։ Դա ներառում է հանդիպումները առաջնորդների մակարդակով, ԱԳ նախարարների մակարդակով ու աշխատանքային խմբերի, որոնք ստեղծվել են այնպիսի հարցերի քննարկման համար, ինչպիսիք են սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան, տրանսպորտային հաղորդակցությունների բացումը»,-ասել է Լիտցենբերգերը։

Էմմա Չոբանյան