Karevorinfo  Իրադարձություններ  214

«Հունաստանում ամերիկյան 9 ռազմաբազա կա, ո՞ւմ դեմ են դրանք տեղակայված»․ Էրդողանը կրկին դժգոհել է

15:30 հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
«Հունաստանում ամերիկյան 9 ռազմաբազա կա, ո՞ւմ դեմ են դրանք տեղակայված»․ Էրդողանը կրկին դժգոհել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադրուրոյի հետ մամուլի ասուլիսում կրկին բողոքել է Հունաստանից ու մի շարք հայտարարություններ հնչեցրել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ Անկարան չի ցանկանում կրկնել նախկին սխալները, այս անգամ՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում, ինչպես ժամանակին դա եղել է Հունաստանի ու Ֆրանսիայի դեպքում։

«Հունաստանը դուրս եկավ ՆԱՏՕ-ից, նրանք, որոնք մեզանից առաջ էին, թույլ տվեցին նորից մտնել ՆԱՏՕ, Ֆրանսիան նորից մտավ։ Ի՞նչ եղավ, որտե՞ղ են հիմա 5+4՝ 9 ամերիկյան բազաները։ Դրանք հիմնավորվել են Հունաստանում։ Ո՞ւմ դեմ են տեղակայված։ Նրանք ասում են՝ Ռուսաստանի դեմ, սակայն ոչ ոք դրան չի հավատում»,- ասել է Էրդողանը։

Նա դժգոհել է, որ չնայած Հունաստանի պարտքերին՝ եվրոպական երկրները, որոնց անունը չի նշել, Աթենքին լրջագույն զենք, ինքնաթիռներ, ուղղաթիռներ են տալիս։ Նման աջակցություն է ցուցաբերում նաև ԱՄՆ-ն։

Բացի այդ, Էրդողանը կրկին բողոքել է Հունաստանի վարչապետից, որը ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթում Թուրքիայի դեմ հայտարարություններ էր հնչեցրել։

Էմմա Չոբանյան