Karevorinfo  Իրադարձություններ  207

Ֆինլանդիայի և Շվեդիայի քայլը դեպի ՆԱՏՕ արագ էր, բայց պատրաստված. փորձագետներ

23:00 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
Ֆինլանդիայի և Շվեդիայի քայլը դեպի ՆԱՏՕ արագ էր, բայց պատրաստված. փորձագետներ

Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու սկանդինավյան երկու երկրների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը շատ կարճ ժամանակում հասունացավ, բայց տրամաբանորեն բխում էր Ռուսաստանի և նրա այս հարևանների միջեւ հարաբերությունների ողջ պատմությունից։ Ընդ որում, մինչև այս տարվա ապրիլ ամիսը երկու երկրների կառավարությունները հստակ պատասխան չէին տալիս այն հարցին, թե արդյոք ցանկանում են միանալ ռազմական դաշինքին, թե ոչ։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Դրա պատճառները հունիսի 7-ին քննարկվել են Հելսինկիի և Ստոքհոլմի փորձագետների կողմից Տորոնտոյի համալսարանի Ռուսական, եվրոպական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում. հայացքներ Ֆինլանդիայից և Շվեդիայից» խորագրով կլոր սեղանի ժամանակ։

Ստոքհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն և ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախկին դեսպան Ֆրեդրիկ Լոյդքվիստը, ելույթ ունենալով, հայտարարեց, որ բառացիորեն մինչև Ուկրաինա ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկը Շվեդիան մտադիր էր հավատարիմ մնալ իր «Զինված չեզոքության երկրի» կարգավիճակին: Բայց, տեսնելով փետրվարի 24-ից հետո տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև դիտելով Ֆինլանդիայի դիրքորոշման փոփոխությունները, Շվեդիան շատ արագ՝ ապրիլին և մայիսի առաջին կեսին, 180 աստիճանով շրջադարձ կատարեց իր անվտանգության քաղաքականության հարցերում։ Շուտով Շվեդիայի իշխանությունները Ֆինլանդիայի կառավարության հետ մայիսի 16-ին հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին։

Նախկին դիվանագետի խոսքով՝, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո Շվեդիայի քաղաքական վերնախավում լուրջ տարաձայնություններ չեն եղել անդամակցության հարցում: Լեյդքվիստը կարծում է, որ ակնհայտորեն Եվրոպայում կան մի խումբ երկրներ, որտեղ չկան ներքաղաքական տարաձայնություններ կամ քննարկումներ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ:

Եթե Ռուսաստանը որոշի ռազմական վտանգ ստեղծել հենց Շվեդիայի և Ֆինլանդիայի համար, ապա ինչպիսի՞ն կարող են լինել Մոսկվայի գործողությունները։ «Ամերիկայի Ձայն»-ի այս հարցին Ֆրեդրիկ Լեյդքվիստը տվել է հետևյալ պատասխանը. «Դիտարկված սցենարներում ենթադրություն կար, որ Գոտլանդ կղզին արագորեն գրավելու փորձ էր կատարվելու ռազմաօդանավերի ու նավերի միջոցով։ Սա կարող էր զուգակցվել կիբերհարձակման հետ՝ շփոթության իրավիճակ ստեղծելու համար: Սակայն Շվեդիայի ու Ֆինլանդիայի համար ռուսական հնարավոր ագրեսիայի պայմանները բոլորովին այլ են, թեկուզ միայն աշխարհագրության պատճառով։ Մենք՝ Շվեդիայում, ավելի շատ նախընտրում ենք դիտել, թե ինչ է կատարվում Կալինինգրադում, քան Ռուսաստանի հիմնական տարածքում»։

Ֆինլանդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռուսական հետազոտական ծրագրի տնօրեն Արկադի Մոշեսը, որը նույնպես մասնակցել է Տորոնտոյի համալսարանի կողմից կազմակերպված քննարկմանը, խոսել է Ուկրաինայի համար Ռուսաստանի ստեղծած և իրականացրած սպառնալիքի շուրջ իր անձնական ընկալման մասին. «Երբ մենք խոսում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ Ֆինլանդիայի համար սա խոսակցություն է ոչ միայն ՆԱՏՕ-ին իր անդամակցության, այլև նույն չափով Ուկրաինայի հետ ֆինների համերաշխության մասին։ Սա հասկանալու համար պետք է հարյուր տարի հետ գնալ… Հետո, մեծ չափով, ֆիննական հասարակության մեջ զգացվում էր, որ Ուկրաինան առաջատար է լինելու ցարիզմի լծի տակ տառապած ժողովուրդների մեջ, նրանց ճանապարհին` ազատագրում։

Արկադի Մոշեսը հիշեցնում է, որ նորաստեղծ Ֆինլանդիայի և Ուկրաինայի միջև եղել են կարճաժամկետ դիվանագիտական հարաբերություններ 1918թվականին: Բացի այդ, շատերը Հելսինկիում, ըստ փորձագետի, այժմ «շատ ցավալի զուգահեռներ» են անցկացնում 1940 թվականին Ֆինլանդիայի վրա խորհրդային հարձակման և Ուկրաինա Ռուսաստանի ներկայիս ներխուժման միջև:

Մեկ այլ կետ, ըստ նրա «Ֆինլանդիզացիայի» մերժումն է. Դա, թվում էր, թույլ էր տալիս ֆիններին ապրել ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Արևմուտքի հետ: Իսկ իրենք՝ ֆինները, դա այլ կերպ էին տեսնում: Եվ երբ ինչ-որ մեկը դեռևս դրական է խոսում «Ֆինլանդիզացիայի» մասին, ֆիններն իրենց վիրավորված են զգում. սա իրենց ընտրած քաղաքականությունը չէր, այն պարտադրված էր իրենց։

Ֆինները, ըստ փորձագետի, ունեին մի քանի բաղադրիչներ, որոնք թույլ էին տալիս հույսեր կապել իրենց երկրի կարգավիճակի հետ: Խոսքը ռազմական դաշինքներում չլինելու, հզոր և լավ պատրաստված ազգային բանակ, ինչպես նաեւ լավ զարգացած քաղաքացիական պաշտպանություն ունենալու մասին է:

Բացի այդ, նշում է Արկադի Մոշեսը, մինչև որոշակի պահ Ֆինլանդիան բավական պաշտպանված էր զգում Եվրամիությանն իր անդամակցության փաստից՝ համարելով, որ իր պաշտպանական կապերը եվրոպական երկրների հետ անվտանգության երաշխիք են։

«Հույս կար, որ Ռուսաստանը նորմալ երկիր կդառնա»,- ավելացնում է հետազոտողը, ոչ առանց դառնության:

Սակայն 2014 թվականին Ղրիմի բռնակցումից և Դոնբասում Ռուսաստանի կողմից սանձազերծված հակամարտությունից հետո Հելսինկին աստիճանաբար սկսեց թույլ տալ ռազմական դաշինք այլ երկրների հետ և ուժեղացնել իր պաշտպանությունը։ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումից հետո, ասում է Արկադի Մոշեսը, միտումը ակնհայտ դարձավ:

«Կցանկանայի կրկնել, որ ոչ ոք հիմա ագրեսիա չի սպասում, հատկապես, եթե ՆԱՏՕ-ին անդամակցումը տեղի ունենա, քանի որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հարձակումներ է իրականացնում միայն դաշինքի անդամ չհանդիսացող երկրների դեմ»,- եզրափակում է Արկադի Մոշեսը։