Karevorinfo  Իրադարձություններ  259

ԱՄՆ-ը համոզված է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը կլուծվի

21:30 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
ԱՄՆ-ը համոզված է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը կլուծվի

ԱՄՆ-ը համոզված է, որ Թուրքիան կարող է լուծել Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ առկա տարաձայնությունները՝ կապված ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցության հեռանկարների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման ցանկացած որոշում միայն ԱՄՆ-ի որոշումը չէ, այլ անդամ 30 երկրների, և Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ արժեքավոր դաշնակիցն է։

«Թուրքիան մտահոգություն է հայտնել, մասնավորապես, PKK-ի հետ Շվեդիայի և Ֆինլանդիայի հարաբերությունների առնչությամբ»,- ասել է Դոնֆրիդը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը նույնպես մտահոգված է ահաբեկչական սպառնալիքով։

«Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան խոսեն այդ մասին։ Համոզված ենք, որ նրանք կարող են լուծել այդ հարցը և Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցն առաջ կգնա։ Ես համոզված եմ, որ հարցը դրական է լուծվելու»,- ասել է Դոնֆրիդը։

Պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը քննարկումներ է անցկացնում Անկարայի հետ, որոնց ընթացքում շոշափվում է նաև այս թեման։

Էմմա Չոբանյան