Karevorinfo  Իրադարձություններ  242

Թուրքիայում շուրջ 15 մլն մարդ տառապում է թերսնումից․ ՄԱԿ-ի զեկույց

23:40 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
Թուրքիայում շուրջ 15 մլն մարդ տառապում է թերսնումից․ ՄԱԿ-ի զեկույց

Թուրքիայի 82,3 միլիոն բնակչությունից, ընդհանուր առմամբ, 14,8 միլիոնը տառապում է թերսնումից։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Hunger Map-ում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Քարտեզը ցույց է տալիս, որ Թուրքիայում թերսնումից տառապողների թիվը վերջին երեք ամսում աճել է 410,000-ով, իսկ վերջին ամսում՝ 50,000-ով։

Ըստ քարտեզի՝ երկրում մինչև 5 տարեկան երեխաների մոտ 1,7 տոկոսը բախվում է սուր թերսնման հետ, իսկ երեխաների 6 տոկոսը զգում է քրոնիկ թերսնուցում:

Այս տվյալներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ Թուրքիայում գնաճը 1998 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին է հասել՝ 73,5 տոկոսի։ Երկիրը պայքարում է սննդի և էներգիայի թանկացման ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անսովոր դրամավարկային քաղաքականության հետ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ տարեկան կտրվածքով պարենի գներն աճել են 91,6 տոկոսով։

ՄԱԿ-ի քարտեզի համաձայն՝ Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Շըրնաք նահանգում գրանցվել է թերսնման ամենաբարձր ցուցանիշը՝ 20,25 տոկոս։

Էմմա Չոբանյան