Karevorinfo  Իրադարձություններ  271

Ե՞րբ կբացվի Ծիծեռնակաբերդի խճուղին․ նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

20:55 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
Ե՞րբ կբացվի Ծիծեռնակաբերդի խճուղին․ նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը երկկողմանի փակ է արդեն 20 օր։ Ճանապարհին փլուզում էր տեղի ունեցել մայիսի 20-ին։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունիսի 3-ին լրագրողներին վստահեցրել էր, որ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի, բայց Factor TV-ի տեսախցիկն այսօր արձանագրեց, որ վերանորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ աշխատանքներն ընթանում են պլանավորված հերթականությամբ, ավարտը մոտ է։

Ըստ Արեյանի՝ նախապես քաղաքապետի մատնանշած օրը, այսինքն՝ այսօր, ճանապարհը բացված կլիներ, եթե մի քանի այլ խնդիրներ չառաջանային։

«Այստեղ կային միջին ճնշման գազատար և հեղեղատար համակարգ՝ ամբողջ երկայնքով վնասված, մեզ պետք էր, որ այդ կոմունիկացիները լինեին խիստ ապահով, ստիպված եղանք կատարել վերատեղադրում։ Փլուզված եզրից դրանք բերեցինք այս կողմ, ինչը պահանջեց ժամանակ»,- պարզաբանեց Արեյանը։

Այս անգամ Արեյանն է վստահեցնում՝ առաջիկա 2-3 օրերին ճանապարհն ամբողջությամբ բաց կլինի երթևեկության համար։ Բայց կա՞ն, արդյոք, երաշխիքներ, որ որոշ ժամանակ անց դարձյալ փլուզում չի լինի․ խորհրդականն ասում է՝ ամեն ինչ կախված է կառուցապատման աշխատանքների ճիշտ կազմակերպումից։

«Այս գոտու հետ կապված պիտի ունենան լրջագույն քննարկումներ, աշխատանքի կազմակերպում, վերահաշվարկներ, եթե կարիքը կա»,- ասաց Արեյանը։

Փլուզված ճանապարհահատվածի վերանորոգումն իրականացնում է հարևանությամբ կառուցապատում իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ո՞րն է փլուզման իրական պատճառը։

Ասֆալտապատմանն անցնելու համար ոստիկանների հետ այսօր չափման հաշվարկներ են արել, մեկ հատված մնալու է որպես պաշտպանական գոտի՝ ոչ երթևեկելի գոտի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան