Karevorinfo  Իրադարձություններ  484

Զախարովան՝ Լավրովի հայաստանյան այցի օրակարգի մասին

17:35 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
Զախարովան՝ Լավրովի հայաստանյան այցի օրակարգի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք աշխատանքային այցին, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան նշել է, որ նախատեսված են Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Նա մատնանշել է, որ քննարկման հիմնական թեմաներն են «երկկողմ դաշնակցային հարաբերություններին, ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համակարգման ամրապնդմանը վերաբերող հարցերը»։

Բացի այդ, այցի ընթացքում «նախատեսվում է անցկացնել մտքերի խորացված փոխանակում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ»։

Զախարովան նաև ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ շփումների խիստ ինտենսիվացման մասին։

Էմմա Չոբանյան