ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Երևան է ժամանել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանցի պաշտոնյան Հայաստան է ժամանել Անկարային, որտեղ նա բանակցություններ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Վաղը՝ հունիսի 9-ին ծրագրված են Լավրովի բանակցությունները Արարատ Միրզոյանի, ինչպես նաև հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հունիսի 10-ին նա մասնակցելու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։