Karevorinfo  Իրադարձություններ  234

Ընդդիմությունը վախեցնում է՝ «թուրքերը կգան», իշխանությունը՝ «նախկինները հետ կգան»․ մեզ պե՞տք է վախեցած ժողովուրդ․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:10 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
Ընդդիմությունը վախեցնում է՝ «թուրքերը կգան», իշխանությունը՝ «նախկինները հետ կգան»․ մեզ պե՞տք է վախեցած ժողովուրդ․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ է ՀՀ քաղաքացիների և պետականության շահերից բխում այն, ինչ մենք տեսնում ենք՝ դաժան պայքարը քաղաքական դաշտում, երբ կռիվ է գնում՝ ով է դավաճանը և ով է փրկիչը, ով է հաղթողը և ով է պարտվողը։ Սա ինչքանո՞վ կապ ունի մեր քաղաքացու իրական խնդիրների հետ։ Դրան գումարած՝ նաև այն բռնության մթնոլորտը, բռնարարքները, թշնամանքը, անհանդուրժողականությունը։

-Ընդհանրապես, գաղափարական տեսակետների բախումները համարում եմ շատ արդյունավետ, որովհետև իրականում շատ դժվար է որոշել՝ ճահճում ինչ է կատարվում, իսկ փոթորկվող ծովում, կարծում եմ, և՛ ջուրն է մաքրվում ավելի շուտ, և՛ ամեն ինչ ջրի երես է գալիս, այլ ոչ թե տակն է մտնում։ Միշտ ասել եմ՝ ընտրություններից առաջ հիմնականում, խորհուրդ եմ տվել մտածել, կարծում եմ՝ նման բոլոր իրադարձություններն ունեն նաև իրենց լավ կողմը, մարդկանց հնարավորություն են տալիս մտածել, վերլուծել, չկրկնել նախկին սխալները, գուցե լրացնել այն բացը, որը կա մեր կրթական համակարգում, որը չի սովորեցնում մարդկանց վերլուծել։ Այն երկար տարիներ կառուցված է եղել պարզապես ինչ-որ դոգմաներ մտցնելով։

-Ճշմարտություններ, որոնք չի կարելի կասկածի տակ դնել․․․

-Ճշմարտություններ․․․ ընդ որում՝ իմ ուսուցիչ Երվանդ Մանարյանը շատ լավ էր անվանում դրանք՝ տաղտկալի ճշմարտություններ։ Մարդիկ վերլուծում են։ Դա, իհարկե որոշակի քաղաքական ուժերի կողմից դժգոհություն է առաջացնում, որովհետև հիմնականում քաղաքական ուժերն ուզում են, որ իրենց ասածն ընդունվի որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն։ Այնպես որ՝ ես սրանում վատ բան չեմ տեսնում։ Ատելությունը, վայրագությունները, իհարկե, դատապարտելի են, բայց պետք է հասկանանք, որ դա ևս արդյունքն է այն կրթության և դաստիարակության, որը մենք ստացել ենք, որ ուժն է ծնում իրավունք, և քարոզում ենք դա, որ մարդը, որպես անհատ, մեծագույն արժեքը չէ, կան ավելի մեծ արժեքներ, և հանուն այդ արժեքների կարելի է զոհաբերել    մարդու արժանապատվությունը, նույնիսկ՝ կյանքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան