Karevorinfo  Իրադարձություններ  583

Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի

14:55 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի

Վարչական դատարանը մերժել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Գասպարյանի պաշտպան Շուշանիկ Ստեփանյանը։

«Ես դատական կազմից երեկ եմ տեղեկացել, որ մերժվել է հայցը, վճիռը մեզ մոտ չէ և դատական ակտին չենք տիրապետում, տեղեկություններ չունենք անգամ հիմնավորումների վերաբերյալ։ Դատարանը դրանք պետք է փոստով ուղարկի կողմերին»,- նշեց պաշտպանը։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը, Ստեփանյանն ասաց՝ հիմնավորումներին կծանոթանան և, ըստ այդմ, կորոշեն։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը։ Այս գործը դատարան էր մուտքագրվել 2021 թվականի մարտի 17-ին։ Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնից հեռացվեց իր և բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո։

Արփի Հակոբյան