Karevorinfo  Իրադարձություններ  126

Լյուքսեմբուրգը սառեցրել է 4,3 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ

15:30 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
Լյուքսեմբուրգը սառեցրել է 4,3 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ

Լյուքսեմբուրգի բանկերն ու ֆինանսական այլ կազմակերպությունները սառեցրել են ռուսների 4,3 մլրդ եվրոյի ակտիվները՝ Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման ֆոնին, գրում է currenttime.tv-ն։

Երկրի Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ, մասնավորապես, սառեցվել են ավելի քան 90 ֆիզիկական անձանց ու 1100 կազմակերպության դեպոզիտներն ու արժեթղթերը։

Արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանում՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի։ Դեռևս մարտին ՌԴ Ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ սառեցվել են Կենտրոնական բանկի մոտ 300 մլրդ դոլարի ոսկե արժութային պահուստները։ Եվրամիությունը սառեցրել է Կենտրոնական բանկի ակտիվները՝ մոտ 23 մլրդ եվրոյի (24,5 մլրդ դոլար) չափով։

Բացի այդ, այսօր նաև հայտնի է դարձել, որ ԱՄՆ Ֆինանսների դեպարտամենտը երկրի քաղաքացիներին արգելել է ձեռք բերել ռուսական իրավաբանական անձանց պատկանող ընկերությունների պարտավորություններ և բաժնետոմսեր։

Էմմա Չոբանյան