Karevorinfo  Իրադարձություններ  106

Համաշխարհային բանկն Ուկրաինային ևս 1,5 մլրդ դոլար կհատկացնի

14:40 չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
Համաշխարհային բանկն Ուկրաինային ևս 1,5 մլրդ դոլար կհատկացնի

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պատճառով Համաշխարհային բանկը Կիևին կտրամադրի լրացուցիչ 1,49 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Դեյվիդ Մալպասը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ միջոցները նախատեսված են քաղծառայողների և սոցիալական աշխատողների աշխատավարձերի վճարման համար։ ՀԲ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը ստացել է Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Լիտվայի և Լատվիայի ֆինանսական երաշխիքները։ Բացի այդ, կազմակերպությունից հայտնել են Իտալիայի կողմից զուգահեռ ֆինանսավորման մասին։

Այսպիսով, Համաշխարհային բանկի օգնության փաթեթն Ուկրաինայի տնտեսությանը կգերազանցի 4 մլրդ դոլարը, որից Կիևն արդեն ստացել է մոտ կեսը։

Էմմա Չոբանյան