Karevorinfo  Իրադարձություններ  146

Ուկրաինան սպասում է հեռահար հրթիռներին․ VOA-ի անդրադարձը

23:20 երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ.
Ուկրաինան սպասում է հեռահար հրթիռներին․ VOA-ի անդրադարձը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրում է անորոշ թվով M270 տիպի արձակման կայաններ: Դրանք կարող են մեկ րոպեում արձակել ճշգրիտ կառավարվող 12 հրթիռ եւ հարվածել թիրախներին մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա: Որոշումը համաձայնեցվել է Վաշինգտոնի հետ, որն իր հերթին Ուկրաինա է ուղարկում նմանատիպ M142 մակնիշի հրետանային հրթիռային համակարգեր, գրում է VOA-ն։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ հրթիռային այս համակարգերը կօգնեն ուկրաինական ուժերին պաշտպանվել Ռուսաստանի «հեռահար հրետանու դաժան կիրառումից», երբ ռուսական ուժերը վերջին շաբաթների ընթացքում աստիճանական առաջխաղացումներ են գրանցել արևելյան Դոնբասի շրջանում:

Բրիտանացի վերլուծաբան Սիդարթ Քաուշալի խոսքով՝ «ռուսներին օգնում է զենքի մեծ պաշարների փաստը»: Դրա արդյունքն ավերակների տակ մնացած քաղաքներն են ու գյուղերը: Ուկրաինական բանակի հրետանային ստորաբաժանման հրամանատար Միխայլո Ստրեբիժը հաստատում է դա հետեւյալ խոսքերով. «Նրանք «Գրադ» համակարգով խոցում են այս ամբողջ տարածքի յուրաքանչյուր տասը մետրը»:

Արևմուտքի կողմից մատակարարված հակատանկային հրթիռները ժամանակին օգնեցին հետ մղել ռուսական տանկային շարասյուներին, որոնք առաջ էին շարժվում դեպի Կիև: Սակայն հիմա պատերազմի բնույթը փոխվում է։

Զինվորականները բացատրում են, որ դա հիմա այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ ռուսական տանկերը 3,5 կիլոմետրից ավելի չեն մոտենում, ինչը նշանակում է, որ այդ զենքը չի կարող արդյունավետորեն հասնել թիրախին: Դրա համար հարկավոր են ավելի հեռահար հրթիռներ:

Պուտինը հայտարարում է, թե իր զորքերը համապատասխան գործողությունների կդիմեն, եթե Արեւմուտքը նման զենքեր մատակարարի Ուկրաինային: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ կառաքեն նման զենքեր միայն այն երաշխիքների դեպքում, որ հեռահար այդ հրթիռները չեն արձակվի մինչեւ Ռուսաստանի տարածք: Ուկրաինան տվել է այդ երաշխիքը:

Ռուսական ուժերն այժմ վերահսկում են Ուկրաինայի գրեթե ողջ արևելյան շրջանը, ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։ Լուգանսկի մարզի 97%-ը «ազատագրվել է», ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ավելացրել, որ գործողություններ են իրականացվում վերցնելու համար նաեւ արդյունաբերական տարածքներ։

Վերլուծաբաններից շատերն են հիմա ասում, որ ունենալով զենքի, եթե ոչ շատ ժամանակակից, սակայն` հսկայական պաշարներ ու չափազանց մեծ թվով զորքեր, Ռուսաստանը, կարծես, թեթև թափ է հավաքում: Մոսկվան կցանկանա գրավել Սևերոդոնեցկը, այնուհետև Դոնբասի արևելյան շրջանի մնացած մասը՝ «ինչ որ հաղթանակի» մասին հայտարարելու համար։ Կա կարծիք նաև, որ Կրեմլն իր տեսադաշտում կպահի Զապորոժիեն, որից հետո կփորձի հասնել Խարկով, հետո կաշխատի գրավել հարավային ափում գտնվող Օդեսան:

Ռազմագետներն ասում են, թե ավերածություններ առաջ բերելով եւ երկու կողմին էլ մեծ կորուստներ մատուցելով առաջ շարժվելու ռուսական փորձը ներկա պահին աշխատում է ռուսների օգտին: Սակայն, ասում են նրանք, սա գուցե երկար շարունակել հնարավոր չլինի: Չէ որ դրա համար հարկավոր է, որ «Ռուսաստանը կարողանա շարունակել վճարել հաշիվը»: Իսկ հաշիվը պատերազմի ծախսերն եւ ու մարդկային զոհերը:

Ուկրաինան երբեք չի հրաժարվի թշնամու ձեռքում թողնել գրավված հատվածները: Այնպես որ, պատերազմը երկար կշարունակվի ու դեռ երկար կմաշի ոչ միայն Ուկրաինային, այլ նաև Ռուսաստանին, և լավագույն ելքը կարող է լինել հակամարտության սառեցումը: