Karevorinfo  Իրադարձություններ  126

Ուկրաինան ընդունում է ռուսական բանակի առավելությունը Դոնբասում

16:15 ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
Ուկրաինան ընդունում է ռուսական բանակի առավելությունը Դոնբասում

Առնվազն 9 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել Խարկովի հրետակոծության հետևանքով: Զոհերի թվում 5 ամսական երեխա կա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Euronews-ը։

Վիրավորներին տեղափոխել են մետրոյի մոտակա կայարաններ։ Մետրոպոլիտենը, որն այս շաբաթ է վերսկսել աշխատանքը, կրկին ծառայում է որպես ռմբապաստարան։ Մինչդեռ երկրի արևելքում մարտերը շարունակվում են։ Լուգանսկի շրջանի նահանգապետի խոսքով՝ Ուկրաինայի վերահսկողության տակ է շրջանի միայն 5 տոկոսը։

Կիևն ընդունում է Դոնբասում ռուսական բանակի առավելությունը՝ միաժամանակ նշելով, որ Մոսկվայի նպատակն է արևելյան խոշոր քաղաքները «մոխրի վերածել՝ Մարիուպոլի և Վոլնովախայի օրինակով»։

Իր հերթին, ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է հեռահար հրթիռային համակարգեր ուղարկել, սակայն, ըստ փորձագետների, այս տարածաշրջանի համար, ամենայն հավանականությամբ, ուշ է։

Ուկրաինական կողմը խոստովանել է, որ իր շուրջ 8․000 զինվոր գերի է ընկել։ Իշխանությունները հույս ունեն, որ փոխանակման արդյունքում կկարողանան նրանց տուն վերադարձնել։

Տաթև Ֆռանգյան