Karevorinfo  Իրադարձություններ  148

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցելու են տիեզերքի և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում

14:45 ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցելու են տիեզերքի և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիան և Ադրբեջանը մի շարք համաձայնագրեր են ստորագրելու Բաքվում շարունակվող ավիացիայի, տիեզերքի և տեխնոլոգիաների փառատոնի (TEKNOFEST) շրջանակում։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։

Նա նշել է, որ ի թիվս այլոց՝ համաձայնագիր կստորագրվի երկու երկրների տիեզերական գործակալությունների միջև, որը զգալի ներդրում կունենա արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում։

«Համաձայնագրերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը, կամրապնդվեն տնտեսական կապերը»,- ասել է թուրք նախարարը։

Վարանքը նաև նշել է, որ TEKNOFEST փառատոնի նպատակն է երիտասարդ սերնդի մեջ հետաքրքրություն սերմանել գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ փառատոնի շրջանակում կազմակերպվող մրցույթներին 1000 թիմերի կազմում մասնակցում են Թուրքիայի և Ադրբեջանի ավելի քան 6000 երիտասարդներ։

Հավելենք, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Վարանքը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում թուրքական Akinci անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ։

«Մենք դիտարկում ենք, թե ինչ կարող ենք համատեղ արտադրել։ Թուրքիայի համապատասխան կառույցները սերտ համագործակցում են Ադրբեջանի հետ»,- ասել էր նա։

Էմմա Չոբանյան