Karevorinfo  Իրադարձություններ  200

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից մշակվել և հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը

13:20 երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից մշակվել և հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը

Շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից մշակվել և հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

«Ուղեցույցի ընդունումը միտված է մրցակցային կարգապահության խթանմանը և մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանը։ Ըստ այդմ՝ ուղեցույցում ներկայացվել են.

· տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը.

· տնտեսական մրցակցության բնագավառի իրավախախտումների նկարագիրը` գործնական օրինակներով.

· հակամենաշնորհային կոմպլաենսի էությունը և նպատակը.

· միասնական սկզբունքներ և քայլեր տնտեսավարող սուբյեկտների կողմից հակամենաշնորհային կոմպլաենս ներդնելու համար։

Ուղեցույցը վերաբերելի և կիրառելի է բոլոր, այդ թվում՝ փոքր և միջին տնտեսավարող սուբյեկտների համար։ Հարկ է ընդգծել, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև վարույթի ավարտը հակամենաշնորհային կոմպլաենսի ծրագիր ընդունելու և ներկայացնելու հանգամանքը Հանձնաժողովի կողմից կարող է դիտարկվել որպես պատասխանատվության միջոցը մեղմացնող հանգամանք։

Ուղեցույցը հասանելի հետևյալ հղմամբ»,- ասված է հաղորդագրությունում։