Karevorinfo  Իրադարձություններ  615

Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

21:30 կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ նույն ֆորմատով հանդիպում էր տեղի ունեցել նաև սույն թվականի ապրիլի 6-ին։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 11-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Կրեմլում տեղի ունեցած այդ բանակցությունների օրակարգում էր նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։ Շուրջ 4 ժամ տևած հանդիպման արդյունքում կողմերը ստորագրեցին 4 կետից կազմված հայտարարություն, որն, ըստ էությանն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին համաձայնությունն էր։

Երկրորդ եռակողմ հանդիպումը կրկին կայացավ Պուտինի նախաձեռնությամբ՝ այս անգամ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում։ Հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահի հետ, դրանից հետո՝ Փաշինյանի հանդիպումը։ Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ էլ նշվել է, որ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը: Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև երրորդ դեմ առ դեմ հանդիպումն արդեն Բրյուսելում էր՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այն կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ վերահաստատել են նախորդ եռակողմ հայտարարությունների կետերի իրագործմանն իրենց հավատարմությունը։ Շառլ Միշելն ընդգծել էր, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը որոշիչ նշանակություն ունի։ Նա ողջունել էր մինչ հանդիպումը Ադրբեջանի կողմից տասը հայ գերիների ազատ արձակումն ու ականապատ դաշտերի բոլոր քարտեզների տրամադրումը: Բրյուսելում գագաթնաժողովի ավարտից հետո Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպում էր կազմակերպել նաև Եվրամիության խորհուրդը նախագահող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հանդիպումից, սակայն, մանրամասներ այդպես էլ չհրապարակվեցին։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաջորդ հանդիպումն արդեն դեմ առ դեմ չէր։ 2022 թվականի փետրվարի 4-ին հեռավար հանդիպման նախաձեռնությամբ հանդես եկան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջիններս հանդիպման ընթացքում վերահաստատեցին իրենց լիակատար հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում լարվածության նվազմանը և վստահության ձևավորմանն ուղղված ջանքերին։

Նրանք ամփոփեցին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ ձերբակալված անձանց վերջին ազատ արձակումները, անհետ կորածների որոնման համատեղ ջանքերը, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցության առաջիկա վերականգնումը: